«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ձևավորվել է աբսուրդին սահմանակից ծայրահեղ իրավիճակ

Ձևավորվել է աբսուրդին սահմանակից ծայրահեղ իրավիճակ
09.04.2025 | 10:27

Լուրջ եմ ասում՝ մեկ-մեկ անօգուտ է մտահոգվել և ստիպել մտահոգվել էս երկրի իրական և մեծ փոսի մեջ լինելու հանգամանքով, երբ օրերով հանրային քննարկման ու բուռն բախման թեմաները Անդրեի կինն է, Ջենիֆեր Լոպեսի լոպեսը, ու գոնե շնորհակալ ենք, որ թեթև էլ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աշխարհիկ գնահատականները՝ քաղաքական թեմաներով: Էս պարագայում Փաշինյանը կարող է ոչ թե հանգիստ զբաղվել իր առողջական խնդիրներով և կալանավորի հագուստով խոսել նորաձև կրթվելուց Մատենադարանում, այլ նաև անհոգ կարող է ընտրություն պարտվել, որովհետև դա որևէ կերպ չի խանգարում և վտանգում իր իրական իշխանությանը:

Իսկ խորքում Փաշինյանը բառիս բուն իմաստով ատամներով է պահում իր քաղաքականության արդյունքում երկրում ձևավորված աբսուրդին սահմանակից խորքային և իրական քաղաքական, անվտանգային, տնտեսական և դիվանագիտական ծայրահեղ իրավիճակը: Ատամներով է պահում նաև իրավիճակը խեղված և ծուռ հայելիների մեթոդով ցույց տալը չձախողելը: Դատելով նրա ատամների վիճակից՝ կոլապսը մոտ է և անխուսափելի: Շուտով ձևավորվելու է մի իրավիճակ, երբ սկսի մերժել, հերքել և օտարվել իր իսկ ձեռամբ ստեղծված իրականությունից: Այդ դառը իրականությունից ինչպես նրան չփրկեց Սնուփի քաշած Դոգը, այնպես էլ չի փրկելու որևէ Ջենիֆերի մեծ լոպեսը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ